Ավտովթար Գյումրի-Ամասիա ճանապարհին. վարորդն ու ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց

Ավտովթար Գյումրի-Ամասիա ճանապարհին. վարորդն ու ուղևորուհին տեղափոխվել են հիվանդանոց

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 9-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Գյումրի-Ամասիա ճանապարհի 20-րդ կմ-ին «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 50-ամյա վարորդը և 46-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***

Ապրիլի 9-ին, ժամը 19.55-ին, Երևանի Սարալանջի և Հերացու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 31-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 9-ին, ժամը 18.50-ին, Երևանի Գրիգոր Զոհրապի փողոցում իրար են բախվել «Յումահա» մոտոցիկլը և «Օպել» մակնիշի ավտոմեքենան. 27-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 9-ին, ժամը 10.20-ին, Երևանի Սասունցի Դավթի և Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆորդի» 36-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 9-ին, ժամը 10.25-ին, Երևանի Ե. Քոչարի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում իրար են բախվել «Տոյոտա» և «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 9-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքում «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել երկաթյա սյանը. 22-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 9-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 129-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2106-ի» 29-ամյա վարորդը և 75-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։

***
Ապրիլի 9-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Տավուշի մարզի Մ-16 միջպետական ճանապարհի 46-րդ կմ-ին «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի. առաջին մեքենայի 39-ամյա վարորդը և երկրորդի 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

  • Կատարվում է քննություն։
wp-apeth