Արզնու ձորում այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ

Արզնու ձորում այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ

Օգոստոսի 15-ին, ժամը 21։50-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորում՝ «Հաճնի Ձոր» հանգստյան գոտուն հարակից, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ին, ժամը 00:10-ին, մարվել՝ 00:55-ին: Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ։

wp-apeth