Մեկնարկել են «Aeroflot» ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Մեկնարկել են «Aeroflot» ավիաընկերության Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը

Ռուսական «Aeroflot» ավիաընկերությունն այսօրվանից սկսել է թռիչքներ իրականացել նաև Գյումրու «Շիրակ» օդանավակայան։ Մոսկվա-Գյումրի-Մոսկվա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ օրերին։

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ aeroflot.ru կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ»,- ասված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ հայտարարությունում:

wp-apeth