ՀՀ նախագահը սպորտի մի շարք գործիչների շնորհել է պատվավոր կոչումներ

ՀՀ նախագահը սպորտի մի շարք գործիչների շնորհել է պատվավոր կոչումներ

Անկախության տոնի առթիվ ՀՀ նախագահը մի շարք գործիչների շնորհել է պատվավոր կոչումներ՝ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում՝

  • Էդվին Մուկուչի Գրիգորյանին «Արարատ» ֆուտբոլային ակումբի մարզիչ-օպերատոր
  • Սլավիկ Գևորգի Սարգսյանին «Վան» ֆուտբոլային ակումբի զարգացման ծրագրի ղեկավար

Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզչի պատվավոր կոչում՝

  • Վահան Ավետի Ադիլխանյանին Հայաստանի բռնցքամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչ
  • Արմեն Ռաֆիկի Առաքելյանին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական թիմի մարզիչ
  • Էդգար Հրանտի Ենոքյանին Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքական թիմի մարզիչ
  • Խաչիկ Վոլոդյայի Խաչատրյանին Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքական թիմի գլխավոր մարզիչ
  • Գայանե Անուշավանի Ներսիսյանին Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության հավաքական թիմի գլխավոր մարզիչ
wp-apeth