Գյումրիում հայտնաբերվել է մշակումն արգելված կանեփի 54 բույս

Գյումրիում հայտնաբերվել է մշակումն արգելված կանեփի 54 բույս

Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Տիմիրյազևի փողոցից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման են ենթարկել նույն փողոցի 57-ամյա մի բնակչի։ Նրա հողամասի զննությամբ հայտնաբերվել է մշակումն արգելված կանեփի 54 բույս: Ըստ 57-ամյա տղամարդու՝ կանեփն աճեցրել է իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

wp-apeth