ՀՔԾ-ն նյութեր է նախապատրաստում ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով
ատուկ քննչական ծառայությունը Ազգային ժողովում օգոստոսի 25-ին տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով նյութեր է նախապատրաստվում: Այս մասին «Արմենպրեսին» ասել են ՀՔԾ մամուլի ծառայությունից և հավելել, որ այս դեպքով դեռ քրեական գործ չի հարուցվել:
«Հատուկ քննչական ծառայությունը նյութեր է նախապատրաստում միջադեպի վերաբերյալ: Դրա շրջանակներում անձինք հրավիրվում են բացատրություններ տալու, բայց թե ովքեր են հրավիրվում` մանրամասներ չենք կարող հաղորդել»,- ասել են ՀՔԾ-ից: