Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարներն ունեն Երևան հասնելու հետ կապված խնդիր

Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարներն ունեն Երևան հասնելու հետ կապված խնդիր

Էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը խիստ մտահոգիչ է համարում Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ստեղված իրավիճակը: Լրագրողների հետ զրույցում Քերոբյանը ասել է, որ պրոֆեսիոնալ պաշտոնյաները ամբողջությամբ ընդգրկված են հարցին լուծում տալու համար:

«Անտրամաբանական է, որ մենք բոլորս նետվենք ինչ-որ հարցի լուծման համար, որով զբաղվում են պրոֆեսիոնալ պատասխանատուները: Կարծում եմ, որ հարցը շուտով լուծում կստանա»,-  «Արմենպրեսի» հաղորդմամբ` ասել է Քերոբյանը:

Նրա խոսքով` իրանական  մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիր չունեն, ունեն խնդիր Երևան հասնելու հետ կապված:

«Խնդիրը լուծվում է շրջանցող ճանապարհով, որն, իհարկե, հարմարեցված չէ բեռնատար մեքենաների համար, բայց այդ ճանապարհը գործում է, և բեռնատար մեքենաները անցնում են: Կրկնում եմ, շատ մտահոգված ենք և շատ անհանգստացած ենք այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ճանապարհը բացվի»,- եզրափակել է Քերոբյանը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

wp-apeth