Շիրակի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Շիրակի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 30-ին կդադարեցվի Շիրակի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը:

«Ժամը 10:00-17:00-ը կդադարեցվի Գյումրի քաղաքի «Նոր-Ավան», «Ստրոմմաշ», «Սլաբոտկա», «Ավզնոց», «Մսի Կոմբինատ», «Արցախ», «Կազաչի պոստ», «Սևերսկի», «Ավտոկայան», «Երկաթգծի Նոր-Ավան» թաղամասերի, Երևանյան, Ղարիբջանյան, Ղարսի, Ախուրյանի խճուղիների, Լալայան, Օզանյան, Նեկրասով, Ալավերդյան, Ն.Ստեփանյան, Սարուխանյան, Ժդանով, Գորկի, Ռուսթավելի, Մուսայելյան, Գոգունց, Ծննդատան, Թումանյան, Մայակովսկի, Տերյան, Լալայան, Սպենդիարով, Փանյան, Ռ.Մելիքյան, Կոմիտաս, Կրուպսկայա, Սպանդարյան, Մյասնիկյան, Ղուկասյան, Լ.Մադոյան, Ս.Մատնիշյան, Մազմանյան, Ցուլուկիձե, Բաղրամյան, Լազո փողոցների, Գարեգին Նժդեհի հրապարակի, Այգաբաց 1, 2, 3, 4, 5 շարքերի, Հաղթանակի պողոտայի և հարակից տարածքների, Առափի գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ժամը 09:30-17:30-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի Մ.Պողոսյան թաղամասի,  09:00-18:00-ն՝  Աշոցք և Բանդիվան համայնքների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ժամը 11:00-17:00-ն՝ Արարատի մարզի Գինեվետ և Տափերական գյուղեր գազամատակարարումը» — տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»:

wp-apeth