Անցած շաբաթ Հայաստանում և Արցախում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ

Անցած շաբաթ Հայաստանում և Արցախում գրանցվել է 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, որ օգոստոսի 18-25-ն ընկած ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 9 երկրաշարժ, մասնավորապես՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղի մոտակայքում։ Օգոստոսի 18-ին Բավրա գյուղից 11 կմ հյուսիս-արեւելքում գրանցված 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաեւ Շիրակի մարզի Սարագյուղ եւ Բավրա գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում արձանագրվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ՝

· Օգոստոսի 18-ին Ադրբեջանի Զաքաթալա քաղաքից 18 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

· Օգոստոսի 20-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 16 կմ հարավ-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ, 18 կմ հարավ-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ 25 կմ հարավ-արեւելք՝ 5-6 բալ ուժգնությամբ։

· Օգոստոսի 24-ին Իրանի Խոյ քաղաքից 47 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ: Օգոստոսի 18-ին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանուատուի տարածքում: Օգոստոսի 22-ին 6.9 եւ 7.0 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Ատլանտյան օվկիանոսի հարավում` Հարավային Սանդվիչյան կղզեխմբի տարածքում: Օգոստոսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Սախալինի մարզի Սեվերո-Կուրիլսկ քաղաքից 226 կմ դեպի հարավ-արեւմուտք տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6.1 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան։

wp-apeth