Տեսանյութում արվող պնդումը՝ զինվորների գումար հավաքելու մասին, չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

Տեսանյութում արվող պնդումը՝ զինվորների գումար հավաքելու մասին, չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ

Սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվամիջոցներով տարածվում է ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում իրականացվող ինժեներական աշխատանքները պատկերող տեսանյութ, որում, տեսանյութը նկարահանողը պնդում է, թե իբր զինվորներն են գումար հավաքել և շինարարական տեխնիկա վարձել՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար: Նշված տեսանյութը նկարահանվել է ընթացիկ տարվա հուլիս ամսին։ Տեսանյութի փաստով նշանակվել է ծառայողական քննություն, ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 8-րդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

«Տեսանյութում արվող պնդումը՝ զինվորների գումար հավաքելու մասին, չի համապատասխանում իրականությանը, իսկ պնդում անող զինծառայողը ենթարկվել է կարգապահական տույժի։

Եվս մեկ անգամ կոչ ենք անում մեր քաղաքացիներին և ԶԼՄ ներկայացուցիչներին ձեռնպահ մնալ զինված ուժերի մասին չճշտված, առավել ևս՝ կեղծ տեղեկատվություն տարածելուց և, կամա թե ակամա, չվնասել բանակի հեղինակությանը»,- ասված է հաղորդագրությունում:

wp-apeth