Անցած շաբաթ Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 20 երկրաշարժ է գրանցվել

Անցած շաբաթ Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ 20 երկրաշարժ է գրանցվել

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, որ օգոստոսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքում գրանցել է 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ 20 երկրաշարժ Հայաստան-Վրաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղի մոտակայքում։ Երկրաշարժերից չորսը զգացվել է Հայաստանի տարածքում, մասնավորապես՝

  • Օգոստոսի 15-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ, Ամասիա, Զույգաղբյուր գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ, Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Օգոստոսի 16-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արեւելք՝ 6 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի եւ Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ, Տավուշի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Օգոստոսի 17-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Բավրա եւ Ղազանչի գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ, Լոռու մարզի Մեծավան գյուղում՝ 2 բալ ուժգնությամբ։
  • Օգոստոսի 17-ին՝ Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, որը զգացվել է Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Բավրա եւ Թավշուտ գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 3 երկրաշարժ՝

  • Օգոստոսի 11-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ, Թուրքիայի Վան քաղաքից 33 կմ հյուսիս-արեւելք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Օգոստոսի 13-ին Թուրքիայի Վան քաղաքից 27 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով 10 երկրաշարժ: Օգոստոսի 12-ին 7.5 եւ 8.1 մագնիտուդներով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Ատլանտյան օվկիանոսի հարավում` Հարավային Սանդվիչյան կղզեխմբի տարածքում: Երկրաշարժերին հետեւել են 5 եւ ավելի մագնիտուդով 114 հետցնցում, որոնցից հինգն ունեցել են 6.2, 6.3, 6.9, 6.1 եւ 6.0 մագնիտուդ: Օգոստոսի 14-ին 7.0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում` Ալյասկա նահանգի Ալեուտիանս Իստ շրջանի Սենդ Փոյնտ քաղաքից 171 կմ հյուսիս-արեւելք: Նույն օրն ավերիչ երկրաշարժ է գրանցվել Հայիթի կղզու տարածքում՝ Լե-Կե քաղաքից 34 կմ հյուսիս-արեւելք, որն ունեցել է 7.2 մագնիտուդ: Երկրաշարժին հետեւել են 5 եւ ավելի մագնիտուդով 7 հետցնցում: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 2189 եւ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել առնվազն 10000 մարդ: Օգոստոսի 17-ին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վանուատուի տարածքում:

wp-apeth