Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Ռուստամ Բադասյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ

Կառավարության որոշմամբ, Ռուստամ Բադասյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է,

1. Ռուստամ Բադասյանին նշանակել պետական եկամուտների կոմիտեի նախագահ»,- ասվում է որոշման մեջ։

Ավելի վաղ Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ավարտում է իր ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում:

wp-apeth