Մինչև 2025թ. Հայաստանում կկառուցվի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան

Մինչև 2025թ. Հայաստանում կկառուցվի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան

Մինչև 2025թ. մեր երկրում կկառուցվի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան, որը տեղակայվելու է Արագածոտնի մարզի Թալին և Դաշտադեմ համայնքներում. ներդրվելու է մոտ 174 միլիոն դոլար։ Այս մասին տեղեկացնում է Կառավարությունը հրապարակած տեսանյությում, որը ներկայացնում ենք ստորև․

Մրցույթում հաղթել է էմիրաթական «Մասդար» ընկերությունը։ Բաժնեմասի 85%-ը «Մասդարինն» է, 15%-ը` Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդինը (ԱՆԻՖ)։

Ծրագիրը ունի նաև սոցիալական բաղադրիչ. նախատեսվում է 320 միլիոն դրամի չափով տարածքային զարգացման վճար տրամադրել այն երկու համայնքներին, որոնց հողատարածքներում արևային էներգիա է արտադրվելու։

wp-apeth