ՊՆ-ն հերքում է հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկատվությունը

ՊՆ-ն հերքում է հայկական կողմից ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկատվությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, ըստ որի՝ հուլիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Գեղարքունիքի սահմանագոտու ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. հայկական կողմը կրակ չի բացել և, ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտության դեպքում իրականացնում է միայն հակառակորդին հակազդելու գործողություններ»,- հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

wp-apeth