Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետև կներկայացվի բացօթյա ցուցադրությամբ

Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետև կներկայացվի բացօթյա ցուցադրությամբ

Գյումրի մտած առաջին շոգեքարշն այսուհետև կներկայացվի բացօթյա ցուցադրությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը» 54 տոննա կշռող տանկ-շոգեքարշը, որը կառուցվել 1899 թ. Պետերբուրգի Նեւսկի նավաշինական գործարանում, այսուհետև կտեղակայվի Գյումրու կայարանամերձ հրապարակում: Շոգեքարշին կցված կլինեն նաև վագոնները: Այն կլինի գյումրեցիների ու Գյումրի այցելող զբոսաշրջիկների համար քաղաքի երկաթուղային հարուստ պատմությունը հիշեցող ցուցանմուշ:

Հայաստանի երկաթուղու պատմությանը սկսվում է 1895-ի մայիսից, երբ ցարական կառավարությունը որոշեց կառուցել Թբիլիսի-Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի)-Կարս երկաթուղին: Շինարարությունը սկսվեց 1896 թ., իսկ առաջին գնացքը հայկական Ալեքսանդրապոլ ժամանեց 1899 թվականի ձմռանը: Դրանից հետո սկսվեց Ալեքսանդրապոլ-Էրիվան (Երևան) երկաթուղու շինարարությունը, որը շահագործման հանձնվեց 1902 թվականին:
Երկաթուղային ենթակառուցվածքի աստիճանական զարգացումը հանգեցրեց նրան, որ Ռուսաստանը Հայաստանի տարածքով ելք ստացավ դեպի Թուրքիա, Իրան և եվրոպական երկրներ: Հայաստանի երկաթուղին ակտիվորեն զարգանում էր խորհրդային տարիներին՝ չնայած հեղափոխությունից և քաղաքացիական պատերազմից հետո առաջին տարիների դժվարություններին:

Շոգեքարշը շահագործվել է մինչև 70-ական թվականները, ինչից հետո մինչ այս  Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում պահպանվում է որպես թանգարանային նմուշ:

wp-apeth