ՃԿՊԱ ԱԹՍ-ն կարող է մինչև երեք կգ քաշով բեռ հասցնել տուժածին
Անցած ամիս ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի այցի ժամանակ, ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը ծանոթացավ որոնողափրկարարական աշխատանքներում ԱԹՍ-ներ կիրառելու՝ ՃԿՊԱ-ում իրականացվող փորձերին եւ արձանագրեց. արտակարգ իրավիճակներին արձագանքման, ճգնաժամային կառավարման ոլորտներում ԱԹՍ-ների կիրառումը հեռանկարային է:
Այսօր ՃԿՊԱ էին այցելել փ/ծ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանն ու տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը՝ քննարկելու նույն հարցը՝ ԱԹՍ-ների կիրառումը որոնողափրկարարական աշխատանքներում:
Բուհի ղեկավարությունը փրկարար ծառայության ղեկավարությանը տեղեկացրեց, որ նոր արդյունքներ արդեն կան՝ մասնավորաբար՝ ՃԿՊԱ ԱԹՍ-ն կարող է մինչեւ երեք կգ քաշով բեռ հասցնել տուժածին: Նախկինում ԱԹՍ-ն կարող էր որոնել մոլորված մարդուն, գտնելուն պես բարձրախոսով կապ հաստատել, նախապես ձայնագրված տեքստով կամ օպերատիվ կառավարման շտաբից օպերատորի միջոցով ազդարարում իրականացնել, քարտեզագրել որոշակի տարածք:
Քննարկման մասնակիցները համակարծիք էին, որ գիտական ձեռքբերումները պետք է գործնական կիրառություն ստանան՝ դառնան տեխնիկական միջոց եւ գործիք փրկարարների համար:
ՃԿՊԱ-ն կշարունակի որոնողափրկարարական աշխատանքներում ԱԹՍ-ներ կիրառելու ուղղությամբ գիտահետազոտական աշխատանքները: