ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նոր կազմն ընտրել է նախագահին ու քարտուղարին

ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նոր կազմն ընտրել է նախագահին ու քարտուղարին

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում նոյեմբերի 6-ին կայացել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը:

Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց․

1. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն,

2. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկում և հաստատում,

3. ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարում։

Առաջին հարցի քվեարկության արդյունքով ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, քարտուղար՝ ՀՊՄՀ պրոֆեսոր, հոգ. գիտ. դոկտոր Կամո Վարդանյանը։

Նիստի ընթացքում հաստատվել է նաև աշխատակարգի փոփոխությունը: Խորհրդի որոշմամբ՝ ՀՊՄՀ ռեկտորի մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին։

Նշենք, որ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը հաստատվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1226-Ա որոշմամբ:

wp-apeth

Նման նյութեր