ԵՊԲՀ-ում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը

ԵՊԲՀ-ում տեղի է ունեցել հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը

Նոյեմբերի 4-ին Երևանի պետական բժշկական համալսարանում անցկացվել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը:

Քվեարկության արդյունքում բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը խորհրդի անդամները կրկին վստահել են «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի  տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանին, ով որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ պաշտոնավարում էր 2020 թվականի օգոստոսի 13-ից: Քարտուղար է ընտրվել դասախոս, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը:

Նիստի ընթացքում հաստատվել է նաև ԵՊԲՀ ռեկտորի մրցույթի օրը. այն տեղի կունենա դեկտեմբերի 15-ին։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 1223-Ա որոշմամբ՝ փոփոխություն էր կատարվել 2020 թվականի օգոստոսի 7-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշման մեջ, և հաստատվել բուհի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը:

wp-apeth