Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում

Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում

Շիրակի մարզում կանանց ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ կամփոփվի «Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում» ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագիրը:

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 1300:1800-ին, Գյումրու Ռիժկով փողոցի ճեմուղիում: Ծրագիրն իրականացրել է «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը:

Ծրագրի ընթացքում պատրաստվել են էսքիզներ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի վտանգված, հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող ՀՀ և միջազգային կարմիր գրքերում հայտնված կենդանատեսակների և բուսատեսակների նկարների հիման վրա: Դրանք վերարտադրվել են ասեղնագործ, հելունագործ և թաղիքով ստեղծված ձեռագործ աշխատանքներում:

Ծրագրում ընդգրկված են Գյումրի, Ազատան համայնքների, Ախուրյան համայնքի Այգաբաց, Բենիամին բնակավայրերի և Անի համայնքի Սարակապ բնակավայրի 20-55 տարեկան 20 կանայք:

Ծրագրի նպատակն է նպաստել ինքնազբաղ ստեղծագործող կանանց մասնագիտական գործունեության խթանմանը, նրանց սոցիալական վիճակի բարելավմանը, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և տարածման միջոցով «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի կենսաբազմազանության հանրային իրազեկմանն ու համայնքների կայուն զարգացմանը:

wp-apeth

Նման նյութեր