Հիմնանորոգման աշխատանքներ՝ Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի կիսանկուղային հատվածում

Հիմնանորոգման աշխատանքներ՝ Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցի կիսանկուղային հատվածում

Համայնքային բյուջեի միջոցներով Գյումրու Ս․Դ․Մերկուրովի անվան նկարչական դպրոցի կիսանկուղային հատվածում շարունակվում են հիմնանորոգման աշխատանքները, հայտնում են համայնքապետարանի լրատվական բաժնից:

Դպրոցում նախատեսվում է կառուցել քանդակի դասարան եւ ցուցասրահ: Նկարչական դպրոցի կիսանկուղային հատվածում աշխատանքներ իրականացնելու հարցը Գյումրի համայնքի ավագանին քննարկել և կողմ էր քվեարկել ապրիլին կայացած նիստի ընթացքում: 2021 թվականը հոբելյանական է Գյումրու Ս․Դ․ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի համար. մեկ դար առաջ է Ալեքսանդրապոլում հիմնադրվել Անդրկովկասի առաջին նկարչական դպրոցը։

wp-apeth

Նման նյութեր