Վերականգնվում է Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցին

Վերականգնվում է Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցին

ՀՀ Սյունիքի մարզի Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքները կավարտվեն տարեվերջին:

2020 թ. մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնքի վարչական տարածքում գտնվող 19-րդ դ. թվագրվող Սբ. Աստվածածին եկեղեցու (հանրապետական նշանակության հուշարձան) շինարարական աշխատանքները:

Եկեղեցու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը 2016 թ. իրականացվել է 83-ամյա բարերար Ռոզա Մինասյանի ֆինանսական աջակցությամբ, իսկ վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքների ընթացքը, դրանց հետ կապված խնդիրները մշտապես ԿԳՄՍ նախարարության ուշադրության կենտրոնում են: Աշխատանքներն իրականացվում են լիազորված մարմնի, հեղինակային և տեխնիկական հսկողությամբ և ընթացիկ տարում կհասցվեն ավարտին:

wp-apeth

Նման նյութեր