ՆԶՊ առարկայի հանրապետական օլիմպիադայում հաղթող է ճանաչվել Արցախի թիմը

ՆԶՊ առարկայի հանրապետական օլիմպիադայում հաղթող է ճանաչվել Արցախի թիմը

2021 թվականին տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ:

ՆԶՊ առարկայի օլիմպիադան անցկացվում է ոչ թե անհատական, այլ թիմային ձևաչափով: Օլիմպիադային մասնակցել է 12 թիմ՝ ՀՀ բոլոր մարզերից, Երևանից և Արցախից, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է 7 մասնակից:

Մրցույթում մի քանի տարի անընդմեջ հաղթող է ճանաչվում Արցախի թիմը: Այս տարին ևս բացառություն չէր. օլիմպիադայում առաջին կարգի դիպլոմի են արժանացել Արցախի, երկրորդ կարգի՝ Լոռու, իսկ երրորդ կարգի՝ Տավուշի մարզերի թիմերը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով՝ հաստատվել է վերոնշյալ օլիմպիադաներում հաղթած և անվանական կրթաթոշակի արժանացած սովորողների ցանկը:

Հիշեցնենք, որ անվանական կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2019 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ: Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

1․ միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25.000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20.000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
  • եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10.000 դրամ,

2․ միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15.000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,

3․ ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10.000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7.500 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5.000 դրամ։
wp-apeth

Նման նյութեր