«BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը

«BMW X5»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը

Հուլիսի 27-ին, ժամը 01:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեձոր-Արծվաբերդ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:

Դեպքի վայր էեն մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «BMW X5» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սարգիս Ո․, ծնված 1990 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվելով հայտնվել ձորում:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ուղևոր Արսեն Զ․-ին (ծնված 1986 թ․), Արման Վ․-ին (ծնվ․1989թ․) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Բերդի ԲԿ, որտեղ բժիշկները Արսեն Զ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Սարգիս Ո․-ինը՝ միջին ծանրության իսկ Արման Վ․-ինը՝ բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

wp-apeth