Փաստաբանն արգելված իրեր է փոխանցել կալանավորին

Փաստաբանն արգելված իրեր է փոխանցել կալանավորին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի ծառայողները տեղեկություն էին ստացել այն մասին, որ կալանավորված անձ Հ. Մ.-ի հետ տեսակցության ընթացքում վերջինիս փաստաբանը նրան է փոխանցելու արգելված իրեր, հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից:

Տեղեկության իսկությունը ստուգելու նպատակով ապրիլի 30-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, նշյալ կալանավորված անձը փաստաբան Ն. Մ.-ի հետ տեսակցության ավարտից հետո մետաղորսիչ սարքի միջոցով ենթարկվել է անձնական զննության: Զննության արդյունքում Հ. Մ.-ի սպորտային համազգեստի գրպանից հայտնաբերվել են բջջային հեռախոս և բջջային հեռախոսի լիցքավորման սարք, իսկ ձեռքի թղթապանակից՝ 2 բջջային հեռախոս, USB լարև wi-fi սարք:

Կալանավորված անձ Հ. Մ.-ն գրավոր հայտնել է, որ նշված արգելված իրերն իր խնդրանքով հիմնարկ է բերել և իրեն փոխանցել փաստաբանը: Նախաձեռնվել է համապատասխան վարույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth