Գրասենյակներում օձ նկատելու մասին 33 ահազանգ է ստացվել

Գրասենյակներում օձ նկատելու մասին 33 ահազանգ է ստացվել

Մայիսի 23-29-ը ժամանակահատվածում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 470 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն, հայտնում են ԱԻՆ-ից:

Անցած շաբաթ գրանցվել է 51 հրդեհ՝ այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 21 կեղծ ահազանգ:

Անցած շաբաթ գրան փրկարարները 178 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 60-ը՝ փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Ավան, Աջափնյակ, Արաբկիր, Շենգավիթ, Էրեբունի, Նոր նորք, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում, Լոռիում, Կոտայքում, Շիրակում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, անձրեւաջրերի հեռացման խողովակ, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Բնակարաններում, գրասենյակներում օձ նկատելու մասին 33 ահազանգ է ստացվել: Բոլոր դեպքերում փրկարարները բռնել են օձերին եւ տեղափոխել անվտանգ տարածք:

Անցած շաբաթ փրկարարները տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են «Հրդեհաշիջումը եւ փրկարա­րական աշխատանքների իրականացումը անտառային տարածքում», «Խոհա­նոցում առաջացած հրդեհ․ աշխատակիցների եւ երեխաների ավտանգության ապահովում, տարհա­նում, առաջին օգնություն, հրդեհաշիջում», «Կաթսայատան հրդեհա­շիջում» եւ այլ թեմաներով ուսումնավարժություններ:

wp-apeth