ՔԿՀ-ներում շարունակվում է թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ պայքարը

ՔԿՀ-ներում շարունակվում է թմրամիջոցների և արգելված իրերի շրջանառության դեմ պայքարը

2022 թվականի մարտի 14-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հիմնարկի ամառային տաղավարներից մեկի հետնամասում պատրաստված գետնափոր թաքստոցից հայտնաբերել են երկու պոլիէթիլենային տոպրակ, որոնց մեջ առկա են եղել 514 խաղաքարտ, մեկ զույգ զառ, դանակներ, բջջային հեռախոսի լիցքավորիչներ, wi-fi սարքեր, USB լարեր, ականջակալ, համակարգչի մկնիկ և այլ իրեր: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից:

  • Նույն օրը՝ ժամը 15:15-ի սահմաններում, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, խուզարկություն իրականացնելով հիմնարկի կացարաններից մեկում, գոգաթիակի պլաստմասե ձողի միջից հայտնաբերել են 2 փաթեթ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 2,87 գրամ քաշով առանձնացված զանգվածներ: Փաստերի առթիվ նախապատրաստվուն են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նշենք նաև, որ մարտի 14-ին, ավելի ուշ՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ծառայողների հետ համատեղ, իրացնելով նույն ՔԿՀ-ի օպերատիվ բաժնում ստացված տեղեկությունները, կանխել են հիմնարկ թմրամիջոցների ներնետման փորձը: Փաթեթում, որը փորձել էին ներս նետել հիմնարկի տարածք, հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներին նմանվող, 1.07, 2.68 և 2,43 գրամ քաշերով զանգվածներ,- նշված է հաղորդագրությունում:

Փաստի առթիվ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Նույն բաժնի կողմից ձերբակալվել է մեկ քաղաքացի, ևս մեկի ինքնությունը պարզելու նպատակով իրականացվում են համապատասխան միջոցառումներ:

wp-apeth