Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները բավարար չափով երթևեկելի են

Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները բավարար չափով երթևեկելի են

Դեկտեմբերի 9-ի ժամը 9.00-ի դրությամբ Շիրակի մարզի բոլոր ավտոճանապարհները բավարար չափով երթևեկելի են։ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Արթիկի, Աշոցքի, Ամասիայի, Անիի, Ախուրյանի տարածաշրջաններում թույլ մառախուղ է։ Սպասարկող ընկերությունների կողմից կատարվում են ճանապարհների երթևեկելի հատվածների ձյան շերտից մաքրման և աղով ու ավազով մշակման աշխատանքներ։ Այս պահին մարզի ճանապարհներին աշխատում է 14 միավոր տարբեր տեխնիկա։ Մարզպետարանը վարորդներին հորդորում է երթևեկել միայն անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով։

wp-apeth