Եվրամիությունը կճանաչի Հայաստանի COVID հավաստագիրը
![Եվրամիությունը կճանաչի Հայաստանի COVID հավաստագիրը](https://hingshabti.am/wp-content/uploads/2021/10/hingshabti.am-2021-10-28T154141.201.jpg)
Եվրոպական Միությունը կճանաչի Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային հավաստագրերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրեսը», ասվում Է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
«Այսօր Եվրոպական հանձնաժողովը որոշումներ Է ընդունել, որոնցով հաստատվում են, որ կորոնավիրուսային հավաստագրերը, որոնք թողարկվել են Հայաստանում եւ Մեծ Բրիտանիայում, համարժեք են եվրոպական Էլեկտրոնային COVID-հավաստագրերին»,-ասվում Է փաստաթղթում:
Հաղորդվում Է, որ երկու երկրները կմիացվեն Եվրամիության հավաստագրերի տրման համակարգին, եւ նրանց հավաստագրերը «կընդունվեն այն նույն պայմաններով, ինչպես որ ԵՄ-ի հավաստագրերը»: Հայաստանը եւ Մեծ Բրիտանիան իրենց հերթին կճանաչեն եվրոպական կորոնավիրուսային հավաստագրերը: Նշվում է, որ ընդունված որոշումներն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 29-ից: