Ղարիբաշվիլի․ Թբիլիսին կարող է հարթակ դառնալ Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների համար

Ղարիբաշվիլի․ Թբիլիսին կարող է հարթակ դառնալ Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների համար

Թբիլիսին կարող է հարթակ դառնալ Բաքվի եւ Երեւանի միջեւ բանակցությունների համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հաղորդում է news.am-ը՝ հղում անելով Սպուտնիկ Գրուզիային։

Նա հիշեցրել է, որ Վրաստանը հունիսին նպաստել է ձերբակալված 15 հայ զինվորների ազատ արձակմանը, ինչպես նաեւ Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը։

«Այդ գործընթացն ավելի բարձր մակարդակով շարունակելու համար մենք առաջարկում ենք մեր եղբայրական պետություններին՝ ադրբեջանցի եւ հայ եղբայրներին,  բանակցություններ սկսել Թբիլիսիում, որը կարող է մշտական հարթակ դառնալ»,- հավելել է Վրաստանի վարչապետը։

wp-apeth