Ադրբեջանի ԶՈՒ-ն ուղիղ նշանառությամբ կրակում է Կութ և Նորաբակ գյուղերի վրա. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի ԶՈՒ-ն ուղիղ նշանառությամբ կրակում է Կութ և Նորաբակ գյուղերի վրա. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա, ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:

Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը»,- նշել է Թաթոյանը:

wp-apeth