Երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ39+760 («Քոբեր» կայարանից 600մ դեպի Ալավերդի) հատվածում գտնվող երկաթգծի վթարային ուղեանցը նորոգելու նպատակով օգոստոսի 16-ից 29-ը դադարեցվելու է նշված հատվածի երթևեկությունը։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ մինչև նշված ուղեանցը և ուղեանցից հետո երթևեկության համար խոչընդոտներ չկան։

Դեպի Ալավերդի կամ Բագրատաշենի սահմանային անցակետ և հակառակ ուղղությամբ երթևեկության համար առաջարկվում է օգտվել Ստեփանավան-Յաղդան-Կողես-Օձուն-Մ6 և Իջևան-Նոյեմբերյան-Մ6 այլընտրանքային երթուղիներից:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։

Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը։

wp-apeth