Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործընթացը

Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործընթացը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «ՌՈԶԱ-92» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում (ք. Գյումրի):

Արդյունքում հայտնաբերվել են մի շարք՝ հացի արտադրական գործընթացի հետ անհամատեղելի, խախտումներ: Մասնավորապես՝ արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, սարքավորումները, գործիքները, բեռնարկղերն ու այլ պարագաները եղել են ոչ մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, արտադրամասի պատերը և առաստաղը լվացվող-ախտահանվող չեն եղել, ինչպես պահանջվում է օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերով, հումքը և մյուս բաղադրիչները պահվել են դրանց փչացումն ու աղտոտումը չկանխարգելող պայմաններում:

Հացի այս արտադրամասի արտադրական գործընթացը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

wp-apeth