Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը վիրավորվել է ականի պայթյունից

Ադրբեջանի ականազերծման գործակալության աշխատակիցը վիրավորվել է ականի պայթյունից

Ադրբեջանի ANAMA ականազերծման գործակալության աշխատակիցը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Ակնայի (Աղդամ) շրջանում վիրավորում է ստացել ականի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Դեպքը տեղի է ունեցել այսօր ժամը 9-ի սահմաններում: Գործակալության աշխատակից Ֆարիդ Ալիմուսա օղլու Ալիևը ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել:

wp-apeth