ՆԱՏՕ-ն մտադիր չէ հեռանալ Սև ծովից

ՆԱՏՕ-ն մտադիր չէ հեռանալ Սև ծովից

Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Թբիլիսի կատարած այցի ընթացքում հայտարարել Է, որ ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայացուցչությունը Սև ծովում և կամրապնդի համագործակցությունն այս տարածաշրջանի իր գործընկերների հետ:

Ինչպես հունիսի 30-ին Ապատուրայը հայտարարել Է վրացական Առաջին ալիքով, մեկնաբանելով հունիսի 23-ին Սև ծովում տեղի ունեցած միջադեպը բրիտանական Defender Էսկադրային ականակրի մասնակցությամբ, Միացյալ Թագավորությունը դաշինքին տեղեկատվություն Է տրամադրել միջադեպի վերաբերյալ և ՆԱՏՕ-ին հայտնի Է տեղի ունեցածի ամբողջ նկարագիրը:

«ՆԱՏՕ-ն կոշտ դիրքորոշում ունի, երբ գործը վերաբերում Է նավագնացության ազատությանը եւ այն փաստին, որ Ղրիմն Ուկրաինա Է, այլ ոչ թե Ռուսաստան: Այդ միջադեպի ժամանակ ՆԱՏՕ-ի դաշնակիցները վճռականություն են դրսեւորել իմ կողմից թվարկված սկզբունքների պաշտպանության հարցում»,-ասել Է նա: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պետք Է գիտակցի, որ այդ հարցում ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն նահանջի: «Ինչպես գիտեմ՝ Defender-ը հետո ժամանել Է Վրաստան: Այնպես որ դաշնակիցների այդ համատեղ պարտավորությունը կապահովի Սեւ ծովի անվտանգությունը եւ նվիրվածությունն այդ սկզբունքներին, ինչը կարեւոր Է այդ տարածաշրջանի համար»,-նշել Է Ապատուրայը:

Դրա հետ մեկտեղ նա Ռուսաստանին մեղադրել Է «տարածաշրջանի ապակայունացումը շարունակելու» մեջ: Նրա հայտարարության համաձայն, «Ռուսաստանը սպառազինություն Է տեղաբաշխում Ղրիմում, ներառյալ հրթիռային համակարգեր, ինչը բարդացնում Է նավագնացության ազատությունը»:

Ապատուրայն այդ առնչությամբ ընդգծել Է, որ ՆԱՏՕ-ն կպահպանի իր ներկայացուցչությունը Սեւ ծովում՝ դաշնակիցներին եւ գործընկերներին աջակցություն ցուցաբերելու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հայտնել Է, որ հարցերից մեկը, որն ինքը մտադիր Է Վրաստանում քննարկել Սեւ ծովի անվտանգության վերաբերյալ, դա ՆԱՏՕ-ի եւ Վրաստանի համագործակցության խորացումն Է, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

wp-apeth