ՀՀ-ում տեղահանված արցախցիների թիվը կազմում է 5526 ընտանիք՝ 22177 մարդ

ՀՀ-ում տեղահանված արցախցիների թիվը կազմում է 5526 ընտանիք՝ 22177 մարդ

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը պատերազմի հետևանքով տուժածների վերաբերյալ վիճակագրություն է ներկայացրել:

Այսպես, զոհված զինծառայողների հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ծախսերի տրամադրման համար ընդունվել է 56 գործ, որը ուղարկվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն համապատասխան ընթացք ստանալու համար։

Արցախյան պատերազմում վիրավորված զինծառայողների հաշմանդամության կարգավիճակի ձևակերպման համար ընդունվել է 65 փաստաթղթային փաթեթ:

Վանաձորի տուն-ինտերնատ մշտական բնակության համար դիմել և տեղավորվել է մեկ բնակիչ Շուշի քաղաքից, իսկ Քաշաթաղի շրջանի Մարաթուկ գյուղի մեկ բնակչի տեղավորման հարցը գտնվում է ընթացքի մեջ։

Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած 3 անձի տրամադրվել է սայլակ:

Հունիսի 1-ի դրությամբ, ՀՀ-ում տեղահանված արցախցիների թիվը կազմում է 5526 ընտանիք՝ 22177 մարդ. անճշտությունը 5%։

Նշվում է, որ գործընթացը շարունակական է յուրաքանչյուր ամիս բազանները ճշգրտվում և թարմացվում են հաշվի առնելով տեղաշարժերը։

wp-apeth