Եվս տասնչորսը. Ադրբեջանի իշխանությունները մտադիր են ամեն ինչ քամել հայ գերիների հետ կապված «ահաբեկչական շոուից»
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ծաղրել մարդու իրավունքների ոլորտի բոլոր հնարավոր միջազգային փաստաթղթերը, գրում է news.am-ը: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, դատական վարույթ է հանձնվել եւս տասնչորս հայ գերիների քրեական գործը։ Քրեական գործը հետաքննվելու է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում, դատը վարելու է դատավոր Աֆղան Հաջիեւը։ Դատարանի նախապատրաստական նիստը տեղի կունենա առաջիկա օրերին։
Գերիներին ներկայացվել են սահմանն ապօրինի հատելու և այլ անհեթեթ մեղադրանքներ։ Նշվում են Հրաչ Արզումանի Ավագյանի, Գեղամ Սամվելի Սերոբյանի անունները։ Մյուսների անունները (14 հոգի) չեն նշվում։