Անցած յոթ օրում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

Անցած յոթ օրում Հայաստանում և Արցախում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունից» հայտնում են, որ 2021 թվականի մայիսի 13-19-ը ժամանակահատվածում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետություննների տարածքներում 2-3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկու երկրաշարժ

  • Մայիսի 13-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 51 կմ հյուսիս-արևմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 15-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Սալմաս քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով չորս երկրաշարժ. Մայիսի 13-ին 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են գրանցվել համապատասխանաբար Պանամայի հարավում` Պանամա քաղաքից 401 կմ դեպի հարավ-արևմուտք և Ճապոնիայի Միյագի պրեֆեկտուրայի Իսինոմակի քաղաքից 78 կմ դեպի հարավ-արևելք։ Հաջորդ օրը 6,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Պադանգսիդեմպուան քաղաքից 322 կմ դեպի հարավ-արևմուտք: Մայիսի 19-ին 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Արևելա-Խաղաղօվկիանոսյան բարձրացման հարավային մասում: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Մայիսի 17-ի 5,3 մագնիտուդով Իրանի Հյուսիսային Խորասան նահանգի Բոջնուրդ քաղաքից 50 կմ դեպի հարավ-արևմուտք տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

wp-apeth