Երևան է ժամանել ռուս խաղաղապահների տեղափոխող 2 ինքնաթիռ

Երևան է ժամանել ռուս խաղաղապահների տեղափոխող 2 ինքնաթիռ

Երևան են ժամանել 2 ռուսական ռազմատրանսպորտային Ан-124 ինքնաթիռ, որոնք տեղափոխել են խաղաղապահների և զրահատեխնիկա՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ գործողության շրջանակներում: «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ինքնաթիռները տեղափոխել են 10 БТР-82А զրահամեքենա, նյութա-տեխնիկական ապահովման միջոցներ և խաղաղապահ միավորման շուրջ 30 զինծառայողների»,- ասված է հաղորդագրության մեջ:

wp-apeth