Արտակ Բեգլարյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրեր

Արտակ Բեգլարյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրեր

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը կոչ է անում արցախցիներին վերադառնալ իրենց բնակավայրեր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», Բեգլարյանն այս մասին գրել է ֆեյսբուքի իր էջում:

«Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է, և կոչ եմ անում անվտանգային առումով հնարավորություն ունեցող բոլոր արցախցիներին մտածել ու գործել տուն վերադառնալու ուղղությամբ:

Այս տեսանյութով մեկնարկում է նոր ֆլեշմոբ, և առաջարկում եմ, որ բոլոր տուն վերադարձողները տարբեր տեսանյութերով ու լուսանկարներով ներկայացնեն իրենց վերադարձը»,- գրել է Բեգլարյանը:

wp-apeth