ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների թիվը կարող է կրկնապատկվել

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացությունների թիվը կարող է կրկնապատկվել

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից վարակվածների թիվն արդեն անցել է երկու միլիոնի սահմանը, երկրում մահացել է արդեն 112 հազարից ավելի պացիենտ: Հարվարդի գլոբալ առողջապահության ինստիտուտի ղեկավար Աշիշա Ջան հայտարարել է, որ բոլոր հիմքերը կան կարծելու, որ սեպտեմբերին ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացածությունների թիվը կհասնի 200 հազարի սահմանին և պետք չէ սպասել, որ սեպտեմբերին համավարակը կնահանջի կամ կվերանա:

Կորոնավիրուսից մահացածությունների թվով Միացյալ Նահանգներն աշխարհում առաջին տեղում են և, ըստ Ջայի, սա անմիջականորեն կապված է այն բանի հետ, որ Նահանգները միակ խոշոր երկիրն է, որը սկսեց հանել սահմանափակումները մինչև այն պահը, երբ իրավիճակը կդառնար վերահսկելի:

Գիտնականը կարծում է, որ շատ կյանքեր կարելի էր փրկել շնորհիվ թեստավորումների քանակի ավելացման, կոնտակտավորների հայտնաբերման, սոցիալական հեռավորություն պահելու ու դիմակային ռեժիմ մտցնելու:

Հարկ է նշել, որ երկրի մի շարք նահանգներում վերջին օրերին նկատվում է վարակվածների թվի կտրուկ աճ, ինչը մտահոգվելու առիթ է տալիս ոչ միայն Ջային, այլ նաև մի շարք այլ փորձագետների, որոնք ասում են, որ իշխանությունները շատ շուտ են որոշել թուլացնել սահմանափակումները:

wp-apeth