Վանաձոր-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել

Վանաձոր-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել

Մարտի 28-ին, ժամը 17:17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1997 թ․) և «VAZ-2105» (վարորդ՝ Վ․ Դ․, ծնված 1958 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «VAZ-2105» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Կ․ Մ․-ն (ծնված 1991 թ․) և Ա․ Դ․-ն (ծնված 2020 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից։ Կ․ Մ․-ն և Ա․ Դ․-ն տեղափոխվել են Վանաձորի ԲԿ, իսկ «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Սպիտակի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է համապատասխանաբար ծանր և բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «VAZ 2105» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

wp-apeth