Գյումրիում ձերբակալվածի մոտ ատրճանակ է եղել

Գյումրիում ձերբակալվածի մոտ ատրճանակ է եղել

Մարտի 6-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ախուրյան գյուղում բնակվող մի երիտասարդ ապօրինի զենք ունի: Իրացնելով տեղեկությունները՝ ոստիկանները Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակում նրան հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին բաժին: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ դատարկ պահեստատուփով: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth