Կորոնավիրուսն աշխարհում. Թարմ տվյալներ, էբոլայի բռնկման և կարևորի մասին մեկ տողով

Կորոնավիրուսն աշխարհում. Թարմ տվյալներ, էբոլայի բռնկման և կարևորի մասին մեկ տողով

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հունիսի 10-ի ժամը 10:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 7 միլիոն 320 հազարը (7,323,185), մահացել է 413,702, բուժվել՝ 3,603,995 պացիենտ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոնը՝ 2,045,549 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան (742,084), Ռուսաստանը (485,253), Մեծ Բրիտանիան (289,140), Իսպանիան (289,046)  և Հնդկաստանը (275,413):
Մահացությունների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (114,148), հետո գալիս են Մեծ Բրիտանիան (40,883), Բրազիլիան (38,497), Իտալիան (34,043), Ֆրանսիան (29,296), Իսպանիան (27,136), Մեքսիկան (14,649), Բելգիան (9,619), Գերմանիան (8,831), Իրանն (8,425) ու Կանադան (7,897):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (788,862), հետո գալիս են Բրազիլիան (325,602), Ռուսաստանը (242,397), Գերմանիան (170,700), Իտալիան (168,646), Թուրքիան (144,598), Իրանը (138,457), Հնդկաստանը (134,165) և Չիլին (95,631):

  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ հիվանդությունների տեխնիկական խմբի ղեկավար Մարիա Վան Կերկխովեն հայտարարել է, որ աշխարհում բնակչության 41 տոկոսը կարող է անախտանիշ կորոնավիրուսի կրող լինել: Մասնագետը պարզաբանել է, որ հայտնի չէ՝ նրանց քանի տոկոսը կարող է վարակը փոխանցել:
  • Լոնդոնի հիգիենայի և տրոպիկական հիվանդությունների ինստիտուտում հանգել են եզրահանգման, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի երկրորդ ալիքը մոտ 2,5 անգամ ավելի ուժեղ կլինի, քան՝ առաջինը, եթե իշխանությունները որոշեն ամբողջությամբ վերականգնել աշխատանքը դպրոցներում և չկիրառեն մասսայական թեստավորման ու մարդկանց կոնտակտների վերահսկման համակարգեր:
  • Համավարակի պատճառով աշխարհը կարող է բախվել մթերքի պակասի հետ, հայտնել է ՄԱԿ-ի քարտուղար Անտոնիու Գուտերիշը:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ֆիքսել է էբոլա հիվանդության բռնկում Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունում կորոնավիրուսի համավարակի ֆոնին: Նշվում է, որ էբոլայով արդեն վարակվել է 12 մարդ:
wp-apeth