Գյումրի քաղաքում այրվել է ավտոմեքենա

Գյումրի քաղաքում այրվել է ավտոմեքենա

Փետրվարի 8-ին, ժամը 03:55-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ  «Mercedes-Benz W140» (վարորդ՝ Կ․ Կ․, ծնված 2001 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:07-ին, մարվել՝ 04:39-ին: Այրվել են ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը և արտաքին մասը (մասնակի)։

wp-apeth