Բախվել են «VAZ-2121» և «Ford Transit» մեքենաները

Բախվել են «VAZ-2121» և «Ford Transit» մեքենաները

Հունվարի 28-ին, ժամը 07:56-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1976 թ․) և «Ford Transit» (վարորդ՝ Վ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 10 մ) և հայտնվել մոտակա այգում։

Փրկարարները  հոսանքազրկել են «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդ Հ․ Հ․-ին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

wp-apeth