Կրակը լռեցվել է. հայկական կողմից տուժածներ չկան

Կրակը լռեցվել է. հայկական կողմից տուժածներ չկան

Դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի ուղղությամբ։ Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական բաժնից:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությանը կոչ է անում ձեռնպահ մնալ իրադրությունը սրելուն միտված սադրիչ գործողություններից»,- նշված է հաղորդագրությունում:

wp-apeth