«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը կալանավորվել է: Այս մասին ֆեյսբուքիի իր էջում հայտնել է փաստաբան Միհրան Պողոսյանը։

«Կալանք տվող դատավորները գործի մեջ են: Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի տարած֊հետ բերած, անունով դատավոր Տիգրան Սիմոնյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ Սիսական ջոկատի լեգենդար հրամանատար, Արցախյան 3 պատերազմների մասնակից Աշոտ Մինասյանը կալանավորվեց։ Աշոտ Մինասյանը շուրջ 1,5 ժամ, առանց որոշման, սպասում էր կալանավորվելուն։ Սույն դատավորը քիչ առաջ բավարարեց Քննիչի դեռևս 2020թի նոյեմբերի 15-ի միջնորդությունը, որով փաստեց, որ կալանք տալու համար փաստերն էական չեն, էականը իշխանությանդ ցանկությունն է։ Ընթանում է #Սյունիքի_գլխատում օպերացիայի երկրորդ փուլը, ինչին օժանդակում են տիգրանսիմոնյան դատավորները, իսկ արդյունքներն առաջիկայում»,- գրել է Պողոսյանը:

wp-apeth