Կապառոսը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կնախապատրաստվեն Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի՝ նոյեմբերի 11-ին և 14-ին Երևանում կայանալիք Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա և Հայաստան-Գերմանիա հանդիպումներին: Առաջին անգամ հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը, իսկ «Արարատի» պաշտպան Հրայր Մկոյանը չի հրավիրվել վնասվածքի պատճառով: Ընդհանուր առմամբ, հավաքական են հրավիրվել 27 ֆուտբոլիստներ.
Դարպասապահներ
- Դավիդ Յուրչենկո — «Ալաշկերտ»
- Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
- Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»
Պաշտպաններ
- Հովհաննես Համբարձումյան — «Անորտոսիս» (Կիպրոս)
- Կամո Հովհաննիսյան — «Կայրաթ» (Ղազախստան)
- Վարազդատ Հարոյան — «Կադիս» (Իսպանիա)
- Անդրե Չալըշըր — «Սիլկեբորգ» (Դանիա)
- Ժոաո Ժորդի Արարատ Մոնրոյ — «Նոա»
- Դավիթ Տերտերյան — «Արարատ-Արմենիա»
- Ժիրայր Մարգարյան — «Արարատ»
- Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Կիսապաշտպաններ
- Հենրիխ Մխիթարյան — «Ռոմա» (Իտալիա)
- Սոլոմոն Իմե Ուդո — «Ատիրաու» (Ղազախստան)
- Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
- Վահան Բիչախչյան — «Ժիլինա» (Սլովակիա)
- Տիգրան Բարսեղյան — «Աստանա» (Ղազախստան)
- Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
- Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
- Վբեյմար Անգուլո — «Արարատ-Արմենիա»
- Արտյոմ Ավանեսյան — «Արարատ-Արմենիա»
- Էրիկ Վարդանյան — «Փյունիկ»
- Նարեկ Գրիգորյան — «Ուրարտու»
Հարձակվողներ
- Սարգիս Ադամյան — «Հոֆֆենհայմ» (Գերմանիա)
- Լուկաս Սելարայան — «Կոլամբուս Կրյու» (ԱՄՆ)
- Իշխան Գելոյան — «Բալթիկա» (Ռուսաստան)
- Նորբերտո Բալեկյան — «Բոկա Խունիորս» (Արգենտինա)
- Ալեքսանդր Կարապետյան — «Նոա»
Մեր ընտրանին կսկսի նախապատրաստությունն առաջիկա հանդիպումներին նոյեմբերի 8-ին՝ անցկացնելով մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Խոակին Կապառոսը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի կազմը