Դանակահարել են իրար

Դանակահարել են իրար

Սեպտեմբերի 8-ին, ժամը 1.30-ի սահմաններում, մի կին ոստիկանության Աշտարակի բաժին էր ահազանգել, թե Բազմաղբյուր և Նազրվան գյուղամիջյան ճանապարհին մի քաղաքացու են դանակահարել։ Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ևս երկու հաղորդում է ստացվել «Աշտարակ» բժշկական կենտրոնից. մարմնի ծակած-կտրած վերքերով 37 և 38 տարեկան երկու տղամարդ էին հիվանդանոց տեղափոխվել. մեկը՝ Փարպի, մյուսը Բազմաղբյուր գյուղի բնակիչ, հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:

«Հանցագործությունը բացահայտվել է քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով տեղեկություններ ստացվեցին, որ ժամը 1-ի սահմաններում հիվանդանոց դիմած տղամարդիկ Բազմաղբյուր գյուղում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակահարել են իրար։ Դեպքի առթիվ Արագածոտնի մարզի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Փարպի գյուղի բնակիչ 37-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

wp-apeth