Կարեն Սարգսյանը` Գեղարքունիքի մարզպետ

Կարեն Սարգսյանը` Գեղարքունիքի մարզպետ

Կառավարության որոշմամբ Կարեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ: Կարեն Սարգսյանն ավելի վաղ զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:

Այլ որոշումներ

Գործադիրը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներում, որի նպատակն է հնարավորություն ընձեռել համագործակցել այլ երկրների հետ ևս «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի շրջանակում՝ նպաստելով կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման տվյալների թափանցիկության ու հավաստիության ապահովմանը և կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխմանը և քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացման ապահովմանը։ Հիմնավորման համաձայն՝  ախտորոշման տվյալների թափանցիկությունն ու հավաստիությունն ապահովելու միջոցով հնարավորություն է ընձեռվում նպաստել քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացմանը՝ նպաստելով կորոնավիրուսով պայմանավորված սահմանային անցման ընթացակարգերի պարզեցմանը և նվազեցնելով կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկերը։ Ըստ այդմ՝ «Ազատ տեղաշարժ» պետական տեղեկատվական էլեկտրոնային հարթակի շրջանակում կստեղծվի համագործակցության հնարավորություն այլ երկրների հետ ևս։

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 13,565.8 հազար դրամ: Նման որոշում ընդունելու անհրաժեշտությունը բխում է ՀՀ 4 մարզերում տեղեկայված թվով 6 բնակավայրի նախադպրոցական ուսումնական հաստատություններին օժանդակություն ցուցաբերելու և վերջիններիս գործունեությունն ապահովելու նպատակով գումար տրամադրելու անհրաժեշտությունից:

wp-apeth